Լրահոս

03.03.2012 13:45


Զինծառայողը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի գնդակից

Զինծառայողը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի գնդակից

Ս. թ. փետրվարի 23–ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ մարտական հենակետում 20–ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը մահացել է ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի գնդակից։

«Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն ասել է, որ օրերս այդ մասին իրեն հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության կենտրոնական ապարատի պետ Յուրա Բադալյանը։

–Առաջին վայրկյանից էլ պարզ էր, որ զինվորը սպանվել էր ծառայակցի կողմից, քանի որ վիրավորում ստացել էր որովայնի շրջանում։ Հակառակորդի դիպուկահարը նման վնասվածք տեխնիկապես հասցնել չէր կարող,–ասել է Ռուբեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ ծառայակիցն Ադիբեկյանի վրա կրակել է 7 մետրից։ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից սպա Մերի Սարգսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Յուրա Բադալյանի խոսքը. ասաց միայն, որ դեպքի վերաբերյալ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնելու բան դեռ չունի, Ադիբեկյանի սպանությունից հետո անմիջապես քրգործ է հարուցվել սպանության հոդվածով, և պաշտոնապես հայտարարվել է, թե սպանության հեղինակը հակառակորդի դիպուկահարն է։

Այս խորագրի վերջին նյութերը